Կառավարության որոշմամբ 3 ֆուտբոլիստ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացավ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագիծը ներկայացրել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Բեռլիներ Դինամո»-ի և Հայաստանի Մ 19 հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Փիլումյանը, ազգային հավաքական հրավիրված «Մորդովիա»-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը և Մոսկվայի «Արարատ»-ի ու Մ19 ընտրանու խաղացող Ալբերտ Մնացականյանը մինչև 2020 թվականը տարկետում ստացան:
Ֆուտբոլիստները հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Կարդացեք նաև:
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուին
ՀՀ նախագահն անդրադարձել է պատերազմի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած կործանարար ազդեցությանը
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պետի նոր պաշտոնակատար ունի
Վահագն Խաչատուրյանը պետական պարգևներ է հանձնել և շնորհավորել Ոստիկանության օրվա առթիվ