Գյումրիում 2 միլիոն դրամ են հափշտակել

2017 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1973 թ. ծնված Ալինա Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մուտքի դուռը թակելով մտել են իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են գումար, հետո բնակարանից հափշտակելով տարբեր տեսակի ոսկյա զարդեր, բիժուտերիա, մուշտակ և 60.000 դրամ` դիմել են փախուստի` պատճառելով 2.000.000 դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Ալինա Ա.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը 1976 թ. ծնված Արմեն Թ.-ն է: Փետրվարի 27-ին, ժամը 14.45-ին, Արմեն Թ.-ն Գյումրիի Շիրակացու փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և ներկայացվել Շիրակի մարզի քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և հանցագործությունը կատարած երկրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Արմեն Թ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: