Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ

ԱԺ-ում մեկնարկած Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունն ավարտվեց:

Թեկնածուն մեկն էր՝ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ամփոփեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը:

 Եվ այսպես՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր:

Կողմ 64, դեմ՝ 27 ձայների հարաբերակցությամբ Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ, երկու քվեաթերթիկ համարվեց անվավեր։