Երեկ՝ մարտի 1-ին, օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ Ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի բնակիչներ՝ Ռոբերտ Օհանյանին, Մանվել Գիժլարյանին և Գուրգեն Աբգարյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս կասկածվում են որսագողություն կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ եռյակը այս տարվա հունվարի 5-ին Բերդ քաղաքին պատկանող «Արմենասար» կոչվող հանդամասում ապօրինի որսացել են 3 եղնիկ։
Հաղորդվում է, որ եղնիկները գրանցված են եղել Կարմիր գրքում, իսկ ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի զենքերը։
Ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի կողմից կատարված տեսանյութը, որը նկարել էին նրանք՝ եղնիկներին սպանելուց հետո։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Կարդացեք նաև:
ՔՊ-ականների մի թևը ստորագրահավաք էր սկսել Դումանյանի դեմ. ինչպես Անդրեասյանը դարձավ նախարար. «Ժողովո...
Փաշինյանը չի թաքցրել՝ Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանել է ուզում. «Ժողովուրդ»
Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ-ին ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը
Նոր մանրամասներ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանի գործից