Արմեն Սարգսյանի պարագայում մենք շահեցինք. Ազատ Արշակյան (տեսանյութ)

Այսօր Բլից  ինֆո մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձավ ՀՀ 4-րդ նախագահ  Արմեն Սարգսյանի ընտրությանը և նշեց, որ կարող ենք փաստել, որ կա իշխանություն, որն իր վրա է վերցնում պատասխանատվությունը և կազմակերպում մեր երկրի քաղաքական կյանքը: «Արմեն Սարգսյանի պարագայում էլ ասեմ, որ մենք շահեցինք: Ազգային ժողովի դեպքում էլ կարող եմ ասել, որ այդ կառույցը ապաքաղաքական և ապազգային մարմին է և հաստատում է, որ  ռեժիմով աշխատող, նշանակող մարմին է: Ինչ վերաբերում է ընտրություն ձևակերպմանը, ապա ընտրություն ասելը սխալ է, որովհետև ընտրության դեպքում լինում է քաղաքական պայքար, որին մասնակցում են ընդդիմադիր ուժերը: Ընդդիմադիր ԵԼՔ-ն էլ պետք է, օրինակ, իր թեկնածուն առաջադրեր, որը տեղի չուեցավ, այնպես որ, շատ տգեղ բան ստացվեց, և 21-րդ դարի ժողովրդավարությանը ոչ բնորոշ արարողություն տեղի ունեցավ Ազգային ժողովում»,-ասաց  Ազատ Արշակյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: