Վստահ էր, որ դժվարությամբ, բայց կարողանալու է երկիրը դուրս բերել ճգնաժամից

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո իր աշխատանքով փաստեց, որ լավ է տիրապետում տնտեսության մենեջերի աշխատանքին, և դա հաստատում են տնտեսագետներն իրենց հարցազրույցներում ու առանձնազրույցներում:

Ուշագրավն այստեղ այն է, որ Կարեն Կարապետյանը աշխատանքի անցնելուց անմիջապես հետո հայտարարեց,որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում: Նա ներկայացրեց Կառավարության իրատեսական ծրագիր, որը ամբողջովին կենսակոչելու դեպքում հնարավոր կդառնար բարելավել տնտեսության վիճակը: Կարեն Կարապետյանի ներկայացված ծրագիրն, ի տարբերություն մյուս վարչապետերի ներկայացրած 500 էջանոց հատորյակների, առանձնանում էր նաև ասելիքի ամբողջականությամբ և հակիրճ ոճով:

Նկատենք, որ մի հանգամանք ևս ընդգծում է Կարեն Կարապետյանի հմուտ ու փորձառու ղեկավար լինելու մասին:

Նա գործում էր ազատ և անկաշկանդ, ինչի շնորհիվ տնտեսական բլոկը համալրել էր լիովին ապաքաղաքականացված, պրոֆեսիոնալ կադրերով:

Կարեն Կարապետյանը ունի և շարունակում է պահպանել հանրային լեգիտիմությունը:

Հայաստանը Սինգապուր դարձնելու նրա տեսլականը օդից վերցրած խոսքեր չէին:

Վստահ էր, որ, դժվարությամբ, բայց կարողանալու էր երկիրը դուրս բերել ճգնաժամից և, հաջորդիվ, տնտեսական այնպիսի օրենսդրություն էր ստեղծելու, որ տեսանելի ապագայում տնտեսապես զարգացող երկիր էինք ունենալու: Ներքին քաղաքական խաղերն ու փորձառու խաղացողները, սակայն, արգելափակեցին վարչապետ Կարապետյանի ծրագրերը:

Այդ ծրագիրը կարող է և՝պետք է իրականություն դառնա:

Այս պահին, գուցե , անընդունելի լինի վստահության ևս մեկ շանս Կարապետյանին տալու առաջարկը, բայց, հենց նրա փորձն ու գիտելիքներն են պետք` երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար: