Այսօր Ազգային ժողովում կայացավ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ավարտից հետո լրագողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը մեկ մարդու նման կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
Ժողովրդի թեկնածուն մեզ համար ընդունելի է և որևիցե աշխատանքային խնդիր չունենք. ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց նաև խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Դիտարկմանը` բոլորն են ներկա լինելու, նա ասաց. «Լավ հասկանում եմ, որ կողմ քվերկողների քանակի հետ կապված հարց կա: Առհասարակ Ծառուկյան խմբակցությունը մասնակցելու է 31 հոգով և միասնական»:
Իսկ հարցին` Գագիկ Ծառուկյանը կմասնակցի նիստի՞ն, թե՞ ոչ, նա ասաց, «Ծառուկյանի որոշումն այստեղ է»: