Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի․ Ռուստամյան

Ազգային ժողովում ավարտվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության հանդիպումը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշենք, որ հանդիպումը փակ էր լրագրողների համար և դրանց տեղում հետևել  լրագրողներին չհաջողվեց։

Հանդիպման ավարտից հետո բանակցության արդյունքները լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և նշեց, որ անհրաժեշտ լուծումներ գտնելու համար ժամանակ է հարկավոր, իսկ թե որքան ժամանակ, կախված է ընթացակարգերից։

Ռուստամյանի խոսքով՝ արտահերթ ընտրության պետք է գնալ Սահմանադրության համապատասխան, իսկ հակառակ պարագայում դրանց գնալ, կնշանակի արհեստական լուծումներ գտնել․ «Սահմանադրական օրենքի փոփոխությունը ժամանակ է նեթադրում, պետք է վերացվի ռեյտինգային համակարգը, վերահսկվի կաշառք երևույթը»,-ասաց դաշնակցական պատգամավորը։

«Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի»,-ասաց Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին՝ արդյոք Փաշինյանին սատարելով նպատակ են հետապնդում ժամանակավոր Կառավարության մաս կազմել։