Ազգային ժողովում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց «Իմ քայլը» նախաձեռնության պատմության հիշատակումով։
Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ համար կենսական է Արցախի ժողովրդի` իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը», — ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը», — ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին նոր լիցք է պետք հաղորդել:
Կարդացեք նաև:
Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին. «Հրապարակ»
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կ...
Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին. «Ժողովուրդ»
Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում