Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում է․ իր թիմի հետ վարչապետ կընտրի

Ազգային ժողովում այսօր ժամը 12։00-ին կայանալու է վարչապետի ընտրություն, որին մասնակցելու են խորհրդարանական բոլոր խմբակցությունները։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան»  խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ եկել է Ազգային ժողով՝ իր թիմի հետ միասնական կերպով ընտրելու վարչապետի իրենց թեկնածուին։

Անդրադառնալով 2015 թվականին իր ղեկավարությամբ ընթացող բողոքի ակցիաների և Նիկոլ Փաշինյանի կազմակերպաց թավշյա հեղափոխության  միջև տարբերություններին՝  Ծառուկյանը նկատեց, որ, ի տարբերություն Փաշինյանի թիմի, մեկ գիշերվա ընթացքում կալանավորվել է իր թեիմակիցներինց 639 մարդ, ինչը տեղի չի ունեցել Փաշինյանի պարագայում «Հալալ ա իրեն, անհնարինը հնավար դարձրեց»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

«Նիկոլ Փաշինյանը շատ գրագետ, շատ պատրաստված քայլ կատարեց, որը ժողովրդի համար անհնար էր թվում, ոչ ոք չէր հավատում, որ Փաշինյանը կարող էր այդպիսի հաջողության ու հաղթանակի հասնել»,-նկատեց  Ծառուկյանը։