Ալիեւն է ասել՝ ՀՀ-ն դատարկվում է, ոտքով կգան կգրավեն». Վոլոդյա Ավետիսյան (Տեսանյութ) Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ © 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

1994թ. զինադադարից այս կողմ իշխանությունները ոչինչ չեն արել, որ տարածք չտան, ամեն ինչ արել են, որ տարածք տան: Իրենք թալանող են, ժողովրդի ընտրյալները չեն»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նրա խոսքով՝ իշխանությունները ոչինչ չեն անում,  որ Արցախը չտան. «Թշնամին գիտի, որ մենք օր օրի թուլանում ենք: Չի բացառվում, որ ամեն րոպե պատերազմ սկսվի: Ալիեւը մի քանի տարի առաջ ասել էր,  որ ՀՀ-ն դատարկվում է, ոտքով կգան կգրավեն»: Ըստ ազատամարտիկի՝ Արցախյան հիմնախնդրի համատեքստում ՀՀ-ում ոչինչ չեն որոշում. «Ամեն ինչ ՌԴ-ում են որոշում»: Ավետիսյանը նաեւ տեղեկացրեց, որ շուտով զորամասերում հայրենասիրության քարոզարշավ են նախաձեռնելու, սակայն կազմակերպչական աշխատանքների համար գրասենյակ է անհրաժեշտ: Մանրամասն՝ տեսանյութում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: