ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցից, որտեղ գտնվում են կորոնավիրուսի կասկածով մեկուսացված մարդիկ: Փաշինյանը նաև գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելես» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Բացառված է նրանց շփումն արտաքին աշխարհի հետ։
Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»։
Կարդացեք նաև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է արել Անահիտ Ավանեսյանի գլխավորած 7 հոգանոց պատվիրակությունը Վիլնյուսում
Մենք թերեւս կգնանք սահմանադրական դատարան դիմելու ճանապարհով․ Թագուհի Թովմասյան․ «Ժողովուրդ»
Համախմբվել՝ հանուն Հայաստանի ապագայի. Արշակ Կարապետյան
Հրդեհ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարանում. տարհանվել է 10 բնակիչ