Համախմբվել՝ հանուն Հայաստանի ապագայի. Արշակ Կարապետյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը սոցիալական ցանցի իր էջում համախմբվելու կոչ է արել.
ՙՙՀայաստանի հայրենասերներին՝ Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ուղերձ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևությանը սպառնող վտանգը ստիպում է ինձ քաղաքական պայքար սկսել և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի՚՚…