Պեկինի «Շոյդու» միջազգային օդանավակայանում «China Southern» ավիաընկերության 395 ուղևորով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին` վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին` տեղական ժամանակով 15:22-ին: Պեկինից Գուանչժոու ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց:
Հայտարարության մեջ ասված է, որ ներկայում բոլոր 395 ուղևորները լքել են ինքնաթիռը: Դեպքի մանրամասները ճշտվում են: Տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Կարդացեք նաև:
ՄԱԿ-ը Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին
Գերմանիան գործողությունների պլան է գործարկել ի դեպս ՌԴ-ից գազի մատակարարումների դադարեցման
Սուրեն Պապիկյանն ընդունել է Անհայտ կորածների հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն...
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը