«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ակտիվորեն թեժ աշնանն է պատրաստվում ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է՝ ձեռնամուխ լինել ԲՀԿ տարածքային կառույցների վերակազմակերպմանը, վերահաշվառմանն ու ակտիվացմանը։ Իսկ ինքը՝ կուսակցության ղեկավարը, պատրաստվում է առաջիկայում շրջել բոլոր մարզերով եւ անձամբ հանդիպել ժողովրդի հետ՝ ճշտելու հանրային տրամադրությունները, հոգսերը, պահանջներն իշխանությունից եւ ընդդիմությունից։
ԲՀԿ-ն այն քիչ կուսակցություններից է, որն ամենուր մարզային գրասենյակներ ունի եւ դրանք պահում է նաեւ ընտրությունների միջեւ ընկած ժամանակաշրջաններում։ Այժմ ԲՀԿ մարզային կառույցներում իսկական իրարանցում է սկսվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կարդացեք նաև:
Հովհաննես Իգիթյանին հետ կկանչեն. ուշագրավ փոփոխություններ դիվանագիտական կորպուսում. «Հրապարակ»
«Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ հայ-թուրքական հարցով լսումների չեղարկման վերաբերյալ
Լիզ Թրասսի առաջին որոշումը․ էլեկտրաէներգիայի վճարները 2 տարով կսառեցվեն
Նիկոլ Փաշինյանը Ղազախստան էր մեկնել որդու հետ. «Հրապարակ»