ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:Ռուս խաղաղապահները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում: Ականազերծման ընթացքում մեկ օրում սակրավորները ղմոտ 100 պայթունավտանգ առարկա են հայտնաբերել եւ վնասազերծել:
Պայթունավտանգ առարկաները տարվում են հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ: