ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանումև կրակ բացել քաղաքացիական ենթակառուցվածքի ուղղությամբ:
«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ են բացել գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ՝ Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում։ Կրակահերթի հետևանքով գյուղզտնտեսական տեխնիկան վնասվածքներ է ստացել, բնակիչը չի տուժել», – նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում։
Կարդացեք նաև:
Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձ...
Զինվորներից մեկը ավտոմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցնե...
Երևանի և մարզերի մի քանի տարածքներում լույս չի լինի
Արցախում վերջին տասնօրյակում նկատվում է շմոլ գազով թունավորվելու դեպքեր. նախարարությունը հորդորում է