Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:
Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես: Շնորհակալություն աջակցության համար», – գրել է նա:
Կարդացեք նաև:
Հայկ Մարությանի քաղաքական ստենդափը գրեթե պատրաստ է. «Հրապարակ»
Տիգրան Արզաքանցյանը կեղծ փաստաթղթերով խաբել է պետությանը․ «Ժողովուրդ»
Արայիկ Հարությունյանը ստորագրել է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու մասին հրամ...
Գերմանիան պլանավորել Է մինչեւ ամառ 50 տոկոսով կրճատել ռուսական գազի ներմուծումը