Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:
Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու եւ ինչպես: Շնորհակալություն աջակցության համար», – գրել է նա:
Կարդացեք նաև:
«Հրապարակ». Կառավարությունը մտադիր է արդեն իսկ խոշորացված 13 համայնք միավորել և դարձնել 5 միավորված ...
Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և ավիաընկերության 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հա...
Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»