Նվերներ սահմանամերձ համայնքի դպրոցականներին

Օգոստոսի 27-ին   «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչները  այցելել են  Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնք: Նրանք Գիտելիքի օրվան՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ , դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ են նվիրել  համայնքի Սոթք, Շատվան, Ջաղացաձոր, Նորաբակ, Շատջրեք, Արեգունի գյուղերի դպրոցահասակ երեխաներին: Գիտելիքի օրվա առթիվ  շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվել է, որ  նոր ուսումնական տարին պետք է  լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ:

«Միայն կրթված սերունդ, կրթված քաղաքացի ունենալու պարագայում կարող ենք խոսել բարեկեցիկ ու հզոր հայրենիք ունենալու մասին». ընդգծել են   «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները: