Օգոստոսի 27-ին «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնք: Նրանք Գիտելիքի օրվան՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ , դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ են նվիրել համայնքի Սոթք, Շատվան, Ջաղացաձոր, Նորաբակ, Շատջրեք, Արեգունի գյուղերի դպրոցահասակ երեխաներին: Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվել է, որ նոր ուսումնական տարին պետք է լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ:
«Միայն կրթված սերունդ, կրթված քաղաքացի ունենալու պարագայում կարող ենք խոսել բարեկեցիկ ու հզոր հայրենիք ունենալու մասին». ընդգծել են «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները: