ՄԻՊ աշխատակազմը զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ է մշակել

Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և ազատությունների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է: Այս ոլորտին առնչվող ցանկացած խնդիր գտնվում է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակել է տեղեկատվական թերթիկ՝ «Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զորակոչի խնդիրներով»:

Տեղեկատվական թերթիկում ներկայացված են զորակոչիկների իրավունքները հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինպե՞ս կարող են  դիմել Պաշտպանին, ի՞նչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, ե՞րբ կարող է այն դադարեցվել և մի շարք այլ հարցեր:

Ներառված են նաև Պաշտպանի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները:

Տեղեկատվական թերթիկին կարող եք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի ombuds.am պաշտոնական կայքում: