Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ մարտի 1-ի գործով քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի, առկա տվյալներից ելնելով, գործում նոր անձանց ներգրավելու հարցում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՔԾ պետն ընդգծել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա հավելել, որ լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կիրականացվի:
Անդրադառնալով հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին՝ նա նշել է, որ խնդրահարույց ձևակերպումներ կան նրա մեջ, որոնք ևս քննության առարկա են դարձել: «Շատ կարևոր է, որ այս հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ոչ մի տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու էին խժդժություններ, այսինքն՝ անհասկանալի էր, թե ինչու պիտի բանակը ներգրավվի այդ գործընթացներում»,-հավելել է Սասուն Խաչատրյանը: Սասուն Խաչատրյանը նշել է, որ սխալ է ասել, թե բանակն այդ ժամանակ չի խառնվել ներքաղաքական գործընթացներին: «Շատ կարևոր է այն, որ մի ժամանակ շատ շահարկվում էր, որ սահմաններում լարվածություն է եղել…այդ լարված իրավիճակում սահմանից զորքը բերվում է, տեղակայվում Երևան քաղաքի մոտակայքում, որը ոչ մի լավ բանի չէր կարող բերել, և ինչպես տեսանք մարտի 1-ը դրա վառ ապացույցն էր»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, թե զորքերը անցել են զորանոցային վիճակի, իսկ հրամանն էլ բանակը հետագա գործընթացներին չներքաշվելու համար է եղել, Խաչատրյանն ընդգծել է, որ պաշտպանող կողմը կցանկանար, որ այդպես լիներ: Անդրադառնալով հայտարարություններին, թե Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում Հատուկ քննչական ծառայության պետը խախտել է անմեղության կանխավարկածը՝ Սասուն Խաչատրյանը պատասխանել է. «Ես չեմ կարող մեկնաբանել նրանց կարծիքները, ես անմեղության կանխավարկած չեմ խախտել: Նրանք իրավաբաններ են, կարծիքներ են հայտնում, իրավունք ունեն: Ծիծաղելի են հայտարարությունները, թե ես դատարանի վրա ճնշում եմ գործադրում: Ազդեցություն դատավորի վրա կարող է ունենալ այն պաշտոնյան, ով դատավոր է նշանակում: Սասուն Խաչատրյանը հիշեցրել է, որ Հատուկ քննչական ծառայությունն ապաքաղաքական մարմին է:
Կարդացեք նաև:
ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններում գլխավոր հարցերի շուրջ դոփում են տեղում. ՌԴ պատվիրակության ղեկավ...
Մանկապարտեզում՝ ինչպես հեքիաթում
Նախարարները գալիս են գնում, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների խնդիրը չի լուծվում.ԱԺ պատգամ...
Պատկերացնո՞ւմ եք՝ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի...