Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի ընտրության անցկացման մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:
Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Նրա թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:
Կարդացեք նաև:
Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է ցուցաբերում իր հրաժարականը պահանջողների նկատմամբ. ԱԺ պատ...
Ինչով է բեռնված ԱՀ մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարը. ցանկ
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը. նոր մանրամասներ
Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում