ՀԱՊԿ-ի հավանական գլխավոր քարտուղարի անունը հայտնի է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Ինտրիգն այստեղ այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ հենց այդ թափուր տեղը առաջացել է:

«Ъ»-ի դիվանագիտական աղբյուրները  կազմակերպության երեք երկրներում նշում են, որ ամենայն հավանականությամբ նոր գլխավոր քարտուղարը հաջորդող երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը։