Այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոթիի վարչական ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը:
«Որևէ վնաս մեր համայնքը չի կրել, կրակոցներն ավելի ինտեսիվ տևել են կես ժամ, հետո ընդհատումներով մոտ մեկ ժամ շարունակվել են, պատասխան կրակից հետո դադարել են կրակել»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին կրակոցները դադարել են:
Մելիքյանը նշեց, որ վերջին մի քանի օրերին հակառակորդը հաճախ է կրակում: Դա նա հատուկ որևէ բանով չի պայմանավորում:
«Ուղղակի մեր հակառակորդը մեկ-մեկ հիշողության կորուստ է ունենում, այսպես էլ է լինում»,- նշեց նա: