Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական ծառայությունների իրականացումը Իրանում։ Պատճառը նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելն է։ Իրանում Հայաստանի դեսպանը հայտնել է, որ դա իրականացվում է երկու կողմերի համաձայնությամբ։
«Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխելու նպատակով հյուպատոսական հարաբերությունների ժամանակավորապես դադարեցումն իրականացվել է Թեհրանի հետ համաձայնեցված կարգով»,- ասել է դեսպան Արտաշես Թումանյանը, փոխանցում է Pars Today կայքը։
Թումանյանը հայտնել է, որ․
- դեսպանությունում սահմանված է մշտական հերթապահություն,
- հրապարակված են դեսպանության հետ կապ հաստատելու տվյալները,
- դեսպանություն դիմողներն ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն և գործնական աջակցություն,
- ստեղծված է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղեկատվական բազա,
վերջիններիս հետ հաստատված է մշտական կապ։
Կարդացեք նաև:
ԱԱԾ տնօրենի հրամանով՝ երկու հանձնաժողով կստեղծվի. «Ժողովուրդ»
Միրզոյանն ու Լավրովը ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթ...
16 ոսկե մեդալ և ռեկորդներ՝ աշխարհի գավաթի խաղարկությունում. ուժային եռամարտի արդյունքները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին