Հիվանդանոցներում սահմանափակվել են տեսակցությունները

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ Ստացիոնարներում սահմանափակվել են տեսակցությունները:

«Հանրապետությունը դեռևս գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով (COVID-2019), առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններին առաջարկել է ուժեղացնել հսկողությունը ստացիոնարներում` տեսակցությունների սամանափակման ուղղությամբ»,- գրել է Ալինա Նիկողոսյանը