«Անհանգստացած լինեինք, տնից դուրս չէինք գա». քաղաքացիները՝ կորոնավիրուսի հնարավոր տարածման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ: factor.am

Երեկ Հայաստանում գրանցվեց չինական նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Վարակակիրը, որն Իրանից հատուկ չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացի էր, հոսպիտալացվել է։ Իրանից ժամանած մյուս ուղևորները մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Դպրոցներում և բուհերում դասերը մեկ շաբաթով դադարեցվել են։ Ու թեև Հայաստանում կորոնավիրուսի միակ դեպքը բերովի է, այլ ոչ լոկալ, փողոցներում արդեն կարելի է հանդիպել պաշտպանիչ շնչադիմակներով մարդկանց։ Դեղատներում էլ սպառվել են դիմակներն ու ախտահանիչ սպիրտային լուծույթները։ Factor.am-ը փորձել է պարզել՝ ինչպիսի տրամադրություն է Երևանի փողոցներում։ Արդյոք քաղաքացիներն անհանգստացա՞ծ են և ինչպե՞ս են պաշտպանվում Հայաստան ներթափանցած կորոնավիրուսից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Նելլի Մելքոնյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ © factor.am