Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ երկկողմ և բազմակողմ ավանդական համագործակցությունը և պատրաստակամ է հետագայում ևս հայ-բուլղարական հարաբերություններն առավել ամրապնդել: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեհամակարգային ընդհանրություն և մեր ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Կարդացեք նաև:
Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչմանը. Արցա...
«Խնամի-ծանոթ-բարեկամ»-ը՝ ակտուալ. Գնել Սանոսյանի կինն աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունու...
10 ամիս փլուզված Էջմիածին-Մարգարա կամուրջը չի նորոգվել․ նախարարի ու մարզպետի անգործությունը․ «Ժողովո...
Արցախի ժողովրդի կոչը Ստեփանակերտի հրապարակից