Այս պահին Հայաստանում, ընդհանուր առմամբ, առկա է նոր կորոնավիրուսով վարակման 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ին մասին` մարտի 11-ին. Ալինա Նիկողոսյան

Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին, ընդհանուր առմամբ, Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Հետևե´ք միայն պաշտոնական լրահոսին»,-գրել է Ալինա Նիկողոսյանը:

Նշենք, որ հիվանդներից մեկը եկել էր Իրանից, իսկ երեքը՝ Իտալիայից: