Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով ախտորոշված՝ Իտալիայի քաղաքացին վերջին մեկ շաբաթա ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է ընկերություններից մեկի գրասենյակի շինարարական աշխատանքներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:
«Նա ունեցել է սահմանափակ մուտք Թումոյի շենքի վեցերորդ հարկ, որտեղ տեղի են ունեցել շինարարական աշխատանքները։ Նա մտել է ներս աշխատանքային մուտքից, ունեցել է սահմանափակ շփում միայն շինարարական խմբի հետ, շփում չի ունեցել ոչ մեր վարձակալ գործընկերների, ոչ մեր անձնակազմի, ոչ երեխաների հետ»,– ասաց նա։
Զառա Բուդաղյանը նշեց, որ ամեն օր ախտահանում են շենքի տարածքը։
Վերջին պաշտոնական տվյալով Հայաստանում կա 4 վարակված, 88 մարդ մեկուսացված է։
Կարդացեք նաև:
Զորամասի բուժծառայության պետն ապօրինի ձեռք է բերել տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և իրացրել պաշտոնատա...
Գլխավոր դատախազն ու ՄԻՊ-ը կգան խորհրդարան․ «Հրապարակ»
Օնիկ Գասպարյան գտնվում է ռւոսական շրջանակների հովանու ներքո. «Հրապարակ»
Հայկ Սարգսյանի հայրն իրավապահներին բացատրություն է տվել․ ինչ է նա ասել․ «Ժողովուրդ»