Քենիայում որսագողերը սպանել են աշխարհում եզակի համարվող ու միակ սպիտակ էգ ընձուղտին՝ ձագի հետ միասին: DAILY-ն հայտնում է, որ կենդանին իր ձագի հետ ապրում էր Քենիայի Գարիսա շրջանում գտնվող Իշաքբինի-Հիրոլ արգելոցում: Մի քանի ամիս առաջ նրանք անհետացել էին այնտեղից:
Ընձուղտների մնացորդները հայտնաբերել են տեղի բնակիչները: Աշխարհում այժմ մնացել է ընդամենը մեկ սպիտակ ընձուղտ՝ որձ:
Սպիտակ ընձուղտներին առաջին անգամ հայտնաբերել են 2017 թվականին: Գիտնականները պարզել են, որ ընձուղտների անսովոր գույնը հատուկ գենային մուտացիայի հետեւանք է, որը կոչվում է «լեյքիզմ»:
Կարդացեք նաև:
Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին. «Ժողովուրդ»
Բրազիլիայի ռազմաօդային ուժերը կալանել են ինքնաթիռ 500 կիլոգրամ կոկաինով
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար