Մարտի 12-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 երկհարկանի շենքում (բնակելի) տեղի է ունեցել փլուզում. առկա է նոր փլուզման վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է 1-ին փողոցի թիվ 40 շենքի (մոտ 600 քմ) 1-ին մուտքի 3-րդ բնակարանի դիմային պատը (մոտ 7 քմ), իսկ ամբողջ շենքը հետագա բնակության համար դարձել է ոչ պիտանի:
Փրկարարները հոսանքազրկել են շենքը, դադարեցրել գազի մատակարարումը, շենքից դուրս բերել Անիշկա Մ.-ին (ծնված 1954 թ.) և սահմանազատել տարածքը:
Շենքի բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ:
Կարդացեք նաև:
Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում. Արցախի տեղեկատվական շտաբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում. հայկական կողմը վիրավորներ ունի
Արտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 25-ին
Միսակ Բալասանյանի՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակվելու հարցը վերջնականապես փակված է. «Ժո...