«Թումո» կենտրոնից մեկուսացվածներ կան

Ինչպես արդեն հայտնել եք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից մեկն Իտալիայի քաղաքացի է, որը Հայաստան էր այցելել վերջերս եւ եղել նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, նաեւ Վանաձորի կարի ֆաբրիկայում։ Եվ հայտնի է, որ կարի ֆաբրիկայի 5 աշխատակցի մոտ թեստը բացասական է եղել, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Նաեւ հայտնի է, որ փակվել է նաեւ «Թումո» կենտրոնը, ընդ որում՝ մինչեւ ուսումնական հաստատությունները փակելու որոշումը, սակայն տնօրինությունից մեկնաբանել էին, թե դա կապ չունի իտալացի անձի՝ իրենց մոտ այցի հետ։ Ամեն դեպքում, ArmLur.am-ի տեղեկություններով, «Թումո» կենտորնից վիրուսով վարակման կասկածով մեկուսացվել է երեք անձ։ Ընդ որում, նրանք ի սկզբանե այլ հիվանդանոց են դիմած եղել, որից հետո տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։

Հավելենք,  որ 13 դեպքերից երկուսը դեռ մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն են, իսկ ահա 1 նոր դեպք էլ հայտնաբերվել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ։