ՖԲ օգտատեր, ԵՊԲՀ ուսանողուհի Մերի Սարգսյանը շնորհավորել է բազմավաստակ բժշկուհի տատիկին՝ ծննդյան տոնի առիթով

Օֆելյա Սեդրակի Նալբանդյան։
Օրինակելի կին, մայր, տատիկ. օրինակելի մարդ։ Մարդ ում համար բժիշկ լինելը լոկ մասնագիտություն չէ՝ ապրելակերպ, առաքելություն, գուցե և ամբողջ կյանք։ Լինելով բժիշկ-ինֆեկցիոնիստ, աշխատելով Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում 34 և վստահ եմ դեռ ավելի տարիներ, անմնացորդ նվիրվել է իր հիվանդներին, մոռանալով ընտանիքի և իր սեփական առողջության մասին։ Մարդ ով բժիշկ է օրը 24 ժամ , ում համար օգնության հասնելը ժամ և օր չի ճանաչում։ Մարդ ով կրթել է սերունդներ՝ լինել մարդ , լինել բժիշկ՝ հոգով և սրտով, օգնել անկախ իրավիճակից և հանգամանքներից, սիրել և գնահատել, լինել արժանի մեր մասնագիտությանը: Այս համաճարակը բացառություն չէ, չխնայելով ոչինչ պայքարել և պայքարում է կյանքի այսօրյա մարտահրավերի հետ՝ մոռանալով օր, ժամ, տուն և ընտանիք: Օֆելյա Սեդրակովնա այսօր՝ ծննդյանդ օրը, չկարողանալով քեզ տեսնել և գրկել, ուզում եմ ասել ՀՊԱՐՏ ԵՄ: Գնահատում եմ ամեն օրը քեզ հետ, ամեն խորհուրդն ու խրատը: Առողջ եղիր, ամուր եղիր,դու պետք ես քո ընտանիքին և քո ժողովրդին: Սիրում եմ հավերժ:
Ծնունդդ շնորհավոր կոչումով ԲԺԻՇԿ։ Ծնունդդ շնորհավոր ԻՄ ՏԱՏԻԿ

Blic.am-ի խմբագրակազմը ևս միանում է շնորհավորանքին և սիրելի բժշկուհուն մաղթում քաջ առողջություն, երկար ու երջանիկ տարիներ