Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներ և աշխատակազմի մի շարք աշխատողներ պարգևատրվել են

Ազգային ժողովում կրկին պարգևատրվել են: Այս մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համապատասխան կարգադրումը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում:
ԱԺ նախագահի կարգադրության մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատ Միրզոյանը գրել էր, որ իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցեն  կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։