Ապրիլի 9-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Հայտնաբերվել է «УЗРГ-М» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:
Կարդացեք նաև:
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարացնեն․ «Հրապարակ»
«Ուկրաինացիները պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի». Զելենսկի
Եթե քաղաքապետարանը հնարավորություն չունի վճարելու 90.000 դրամ, իմ կողմից ղեկավարվող կառույցը պարտավո...
Շիրակի մարզպետը ընդդեմ Պապիկյանի կադրերի. «Հրապարակ»