Ավելի քան 3 տրիլիոն եվրո․Եվրահանձնաժողովից հայտնել են կարանտինի հետևանքով եվրոպական տնտեսության կրած վնասի չափը

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Եվրոպական միության երկրների կողմից ձեռնարկված կարանտինային միջոցառումներն ավելի քան 3 տրիլիոն եվրոյի չափով վնաս են հասցրել ԵՄ տնտեսությանը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը։

«Այդ միջոցառումներն արդեն 3 տրիլիոն եվրո են արժեցել Եվրոպական միությանը»,- նշել է նա։

Ավելի վաղ Եվրամիության երկրների ֆինանսների նախարարներին հաջողվել էր տնտեսությունը փրկելու համար հակաճգնաժամային ծրագրի շուրջ համաձայնության գալ: Հայտնի է, որ ծրագրվում է կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով ռեկորդային չափի գումար՝ 500 միլիարդ եվրո հատկացնել, որից 300 միլիարդը կուղղվի գործազուրկների, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսների աջակցմանը: