Թրամփը հայտնել է, որ սանիտարական սահմանափակումները երկրում ամբողջությամբ կարող են հանվել մինչև մայիսի 1-ը. ТАСС

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական սահմանափակումները կարող են չեղարկվել երկրի 50 նահանգներից 29-ում: Այս մասին չորեքշաբթի Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ТАСС-ը:

«Ես կասեի, որ նվազագույնը 20 նահանգներում, իսկ իրականում 29-ում, որոնք գտնվում են արտակարգ լավ իրավիճակում… Համարում եմ, որ, որոշ բացառություններով, յուրաքանչյուր նահանգում իրավիճակը կամ ավելի լավ է, քանի նախկինում, կամ շուտով կբարելավվեն»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

1 օր առաջ նա նշել էր, որ ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ 20 նահանգներ հնարավոր կլինի ժամանակից շուտ բացել:

Թրամփը հաղորդել է, որ հինգշաբթի ԱՄՆ նախագահը նահանգներին կներկայացնի իր առաջարկությունները՝ կապված սանիտարական սահմանափակումների չեղարկման հետ:

Ընդ որում, Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ տարածքում բոլոր սահմանափակումները կհանվեն, ամենայն հավանականությամբ, նախքան մայիսի 1-ը: