Փոխվարչապետ Ավինյանը պաշտոնից ազատման դիմում չի գրել։ Այս մասին ասաց նրա մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե իրականությանը համապատասպանու՞մ են մամուլում հայտված լուրերը,որ փոխվարչապետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
«Նման բան չկա»,֊ասաց նա։
Հիշեցնենք,որ վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ազատվելու է աշխատանքից․ «Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի՝ տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կհրապարակեն կառավարության կայքում»,-գրել է Աճեմյանը։
Կարդացեք նաև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խիստ դատապարտելի է ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի եւ նրա աշխատակցի կողմից լրագրողների հա...
Կարին Տոնոյանը հրապարակել է առաջիկա անելիքները
Պատկերացնո՞ւմ եք՝ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի...
ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հանդիպել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետ...