Երբ բուժհիմնարկների կողքին բարի կամքի տերերն են

Համավարակի այս օրերին, երբ տնտեսությունը անկում է ապրում և մարդկանց սոցիալական վիճակը դառնում է օրհասական, պարզվում է քիչ չեն բարի կամքի տեր անհատներն ու կազմակերպությունները, որոնք հնարավորինս փորձում են մեղմել առաջացած դժվարությունները: Այսօր  «Նեվրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը

«Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն հասարակական կազմակերպությունյան կողմից և Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի համատեղ օգնությամբ նվիրատվություն է ստացել անհատական պաշտպանիչ միջոցներ , ախտահանիչ նյութեր և այլ պարագաներ: Հատկապես ստեղծված իրավիճակում գնահատելի է  նման աջակցությունը, ինչը արժանացել է կլինիկայի աշխատակիցների և նրա տնօրենի, բազմավաստակ հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանի շնորհակալությանը: Շնորհակալության խոսքում մասնավորապես  ասված է. «Նեվրոզների կլինիկա»   ՓԲԸ-ի աշխատակազմը ի դեմս  տնօրեն  Ցոլակ Հակոբյանի հայտնում է իր խորին երախտիքը՝ կլինիկային ցուցաբերած աջակցության և հոգատար  վերաբերմունքի համար:

Մենք խնդրում ենք բոլորին պահպանել  առողջությունը, այն միայն ձեր ձեռքերում է: