Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները Ազգային ժողովում հանդիպել են պատգամավորների հետ

Բուհ չընդունված դիմորդներն ու իրենց ծնողներն այսօր՝ հուլիսի 29-ին, Ազգային ժողովում հանդիպել են պատգամավորների հետ՝ քննարկելու բուհերից դուրս մնացած դիմորդների հարցը:

Քննարկմանը մասնակցո ել են «Իմ քայլից» Լիլիթ Ստեփանյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։