Հերթական շղթայական վերադասավորումներ Կառավարությունում

Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում նոր վերադասավորումներ են սպասվում: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը առաջիկայում կփոխարինի Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին: Պապիկյանը զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Շրջակա միջավայրի նախարար է դառնալու <<Սևան>> Ազգային պարկի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը: