Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաներ

Հունվարի 31-ի, ժամը 10։00-ի դրությամբ Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բքի պատճառով երկողմանի փակ է, կա կուտակված մոտ 300 տրանսպորտային միջոց, Իշխանասար գյուղի մոտակայքում՝ 500, իսկ միջանկյալ հատվածում՝ 30 տրանսպորտային միջոց։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա և 67 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացրել 46 փրկարար ծառայող, Գորիսի ՃՇՇ-ի (5 տեխնիկա), Սիսիանի ՃՇՇ-ի (1 տեխնիկա) աշխատակիցներ և ՃՈ 4 կարգախումբ։

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայող, ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։