Իշխանությունը զավթածները լռելայն հետևում են Հայրենիքի և հայկական արժեքների կործանմանը

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ստեփանյանը ՖԲ իր էջում գրառում է կատարել.

2018թ.-ին հայ ժողովուրդն ինքն իրեն դատապարտեց մահվան՝ արհամարհելով սեփական պատմությունը կերտած հերոսներին։ Իշխանությունը զավթած խունտան սկսեց երկրի իմունիտետը թուլացնելու գործընթացը՝ հային անտարբեր դարձնելով սեփական հայրենիքի նկատմամբ։

Ցավոք, այսօր արդեն ունենք կորսված Արցախ և վտանգված Սյունիք, բայց կարծես սա էլ չի սթափեցնում մեզ՝ հայերիս։

Բոլորիս աչքի առջև թշնամին օրեցօր նոր հաջողություններ է գրանցում, իսկ մենք սոցիալական հարթակներում ճառերով լուռ հետևում ենք մեր հայրենիքի կործանմանը։

Արցախի կորստից, 5000-ից ավելի զոհերից և հարյուրավոր ռազմագերիներից ու անհետ կորածներից հետո թշնամու պահանջով մեր հայրենի հողից հեռացվում է հայի գենը կրող Գարեգին Նժդեհի արձանը։

Պետության կազմաքանդումն ու մի ողջ ազգի ստորացումը շարունակվելու է, քանի դեռ մենք լռելյայն հանդուրժում ենք թշնամու կողմից ներդրված դավաճանական խմբակին.