«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում իրենց գործի նվիրյալներն են

Երբ հանգամանքների բերումով փոքրիկս հայտնվեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, չէի էլ պատկերացնում, որ այստեղ կհանդիպեմ փոքրիկների առողջության հարցում այնքան նախանձախնդիր ու նվիրված բուժաշխատողների։ Հիվանդանոցի Մանկաբուժության թիվ 1կլինիկայի ղեկավար, դոցենտ Կարինե Սիմոնյանի գլխավորությամբ այստեղ աշխատում է նվիրյալ բժիշկների մի հզոր թիմ։ Ինքը՝ Կարինե Սիմոնյանն էլ բժիշկ-մանկաբույժ է բառի ամենաընդգրկուն իմաստով: Բարի, հոգատարար և փորձառու բժշկուհին ջանք ու եռանդ չի խնայում կլինիկայում գտնվող երեխաների բուժումը արդյունավետ կազմակերպելու համար: Երախտիքի խոսքերը քիչ են՝ արտահայտելու այն, ինչ զգում է յուրաքանչյուր ծնող՝ սիրելի փոքրիկի ապաքինումը հուսալի ձեռքերում տեսնելով։ Սիրելի՜ Կարինե Հրանտովնա, Դուք մեր երեխաներին տալիս եք լավագույնը՝ Ձեր սերն ու գիտելիքները, Դուք միշտ մեր կողքին եք, և գուցե պարզապես շնորհակալությունը չի արտահայտում այն, ինչ զգում եմ, բայց այնուամենայնիվ, շնորհակալ եմ։

Եվ Դուք, բժիշկ-մանկաբույժ Անահիտ Գրիգորյան, Դուք ջերմ հոգատարությամբ եք շրջապատում Ձեր օգնության կարիքն ունեցող բալիկներին՝ այնպիսի՜ պատասխանատվությամբ մոտենալով Ձեզ վստահված աշխատանքին:

Մեծ է երախտիքս նաև Ձեր նկատմամբ, հերթապահ մանկաբույժ Գայանե Դանիելյան։ Որդուս առաջին օգնություն ցուցաբերելու ձեր բարձր պատասխանատվությունն ու նվիրումը չափելի են այն երախտիքին, որ զգում եմ։ Շնորհակալ եմ և ձեզ, նյարդաբան Նաիրա Թադևոսյան։ Չեմ կարող չառանձնացնել նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանի անուրանալի ավանդը՝ հիվանդանոցում լավագույն բժիշկների աշխատանքը կարևորելու համար: ԵՎ, իհարկե, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազա հանդիսացող համալսարանական հիվանդանոցի բազմապրոֆիլ աշխատանքը ուշադրության կենտրոնում պահելու և արժևորելու համար:

Լիլիթ Ավետիսյան