Վերջին շրջանում, երբ ակտիվացել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները, լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է որպես պատգամավորության թեկնածու:
Blic.am-ի տեղեկություններով՝Մարկոս Հարությունյանը թեկնածու կառաջադրվի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 6 ընտրատարածքից:
Հիշեցնենք, որ երիտասարդ ԲՀԿ-ականը բավականին ակտիվ ու արդյունավետ գործունեություն է ծավալում որպես ավագանու անդամ: Հանրությանը նա առավելապես հայտնի է այն ժամանակից, երբ ահազանգում ու հետևողականորեն բարձրաձայնում էր վթարային շենքերի մասին, պահանջելով անհապաղ լուծել բնակիչների խնդիրները:
