«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին Կապանում սպասվող ՏԻՄ ընտրությունները, ըստ ամենայնի, նորից վերածվելու են սեւերի եւ սպիտակների պայքարի։
Տեղեկացրել էինք, որ ՔՊ թեկնածուն 29-ամյա Դավիթ Դանիելյանն է՝ նկարչի մասնագիտությամբ, այժմ գործող պատգամավոր եւ միաժամանակ Գեղարվեստի ակադեմիայի ուսանող, իսկ գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ըստ ամենայնի, կդառնա նախկինների միասնական թեկնածուն։ Չնայած նա որոշում է կայացրել առաջադրվել Շահեն Հարությունյանի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակով, բայց նրան սատարում են նաեւ ՀՀԿ-ականները, քոչարյանականները, Վահե Հակոբյանի կուսակցությունը, ինչպես նաեւ դաշնակցականները։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Կապան համայնքի ավագանու կեսից ավելին` իշխանության սցենարով, ինքնաբացարկի դիմումներ ներկայացրեց, ուստի Կապանում նշանակվեցին արտահերթ ընտրություններ»: