Պատասխանատվությունը ընտրած մասնագիտությանը՝ հաջողության երաշխիք

Գեղեցիկ ժպիտ ունենալու գրավականը առողջ ատամներն են, իսկ գեղեցիկ ատամնաշար և առողջ ատամներ  ունենալու համար, ընդամենը պետք էր  դիմել  «AVA implant clinic ստոմատոլոգիական կլինիկա, ստոմատոլոգ  Արման Ղալթախչյանին, ով չնայած եիտարասարդ տարիքին բավականին փորձառու և գրագետ մոտեցում է ցուցաբերում իր մասնագիտությանը: 

Բժիշկ,ով կրելով մասնագիտական ու մարդկային բարձր որակներ՝ խստագույն պատասխանատվությամբ է մոտենում իր գործին, մշտապես հետևելով ատամնաբուժության ոլորտում գիտական նորարարարություններին ու արդիականացման միտումներին։ Հենց մասնագիտական նախանձախնդրության արդյունք է այն, որ մարդիկ «AVA implant clinic» կլինիկայից հեռանում են ժպիտով, ընդ որում՝ գեղեցիկ ժպիտով, ու երախտագիտությամբ: Երբ ատամների բարդացած խնդիրների պատճառով դիմեցի ««AVA implant clinic », չէի պատկերացնում, որ բուժումից հետո կարող եմ ունենալ ոչ միայն առողջ ատամներ, այլև գեղեցիկ ատամնաշար:

Հարգարժան խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել «AVA implant clinic» կլինիկայի բժիշկ Արման Ղալթախչյանին մասնագիտական հմտության,ինչպես նաև՝ մարդկային արժանիքների համար: Խորին շնորհակալություն նաև   կլինիկայի ղեկավար Արթուր Ավետիսյանին՝ նման բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ ունենալու համար: Շնորհակալություն ողջ բուժանձնակազմին:

Անի Շահբազյան